Ավագ ուրբաթ


09:11 , 3 ապրիլ, 2015

Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է: Օրը սկսվում է «Խավարման կարգ» խորհրդավոր արարողությամբ, որը կատարվում է Ավագ հինգշաբթի երեկոյան:
Ավագ ուրբաթ տեղի է ունենում Խաչելության կարգը, իսկ Երեկոյան ժամերգությունից հետո, նախատոնակի արարողության ընթացքում, կատարվում է Թաղման կարգը, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը` պատրաստված ծաղիկներից և ճյուղերից պտտեցվում է եկեղեցու շուրջ` ի տես հավատավոր ժողովրդի: Այս օրը առավել չափով պիտի հիշենք, որ Անմահը չարչարվեց, խաչվեց և մահը հանձն առավ, որպեսզի մենք` մահկանացուներս, անմահանանք և մաքրվելով մեր մեղքերից` հավիտենական կյանքը ժառանգենք: