«Ժողովուրդ». «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը դատի է տվել «Դերժավա Ս»


08:50 , 3 ապրիլ, 2015

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը դատի է տվել Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Դերժավա Ս» փակ բաժնետիրական ընկերությանը: Հայցվորը դատարանից պահանջել է «Դերժավա Ս» ՓԲԸ-ին պարտավորեցնել վճարել 111 հազար դրամ։ Ուշագրավն այն է, որ ինքը՝պատգամավորը, նման դատական վեճի հնարավորությունը կտրականապես բացառում է: Երբ «Ժողովուրդ»-ը խնդրեց նրան մեկնաբանել դատական գործընթացը, նա ասաց. «Չի կարող նման բան լինել, գազի փողը չի տվել, դիմել է դատարան: Տեղեկատվությունը սխալ է, քուչի խոսակցություն է»: Բայց մենք փաստաթղթեր ունենք»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։