08:12 , 3 ապրիլ, 2015Tert.am-ը գրում է.
Big Picture-ը անդրադարձել է «հանամիին»` սակուրայի ծաղկունքով զմայլվելու ճապոնական ավանդությին:
Այս ավանդույթը սկիզբ է առնում 16-րդ դարից և կազմում է ճապոնական ինքնության անքակտելի մասը: Ճապոնիայում սակուրան` բալենին, ամենուր է` պոեզիայում, հագուստի վրա ու անգամ սպասքում:
Ամեն տարի հազարավոր մարդիկ ընկերներով, ընտանիքներով հավաքվում են զբոսայգիներում և հիանում սակուրայով: Ծաղկումը սկսվում է փետրվարին և կախված տեղանքից` տևում մինչև ապրիլ: Ավանդաբար էլ երեկոյան կողմ զբոսայգիներում թղթե լապտերներ են վառվում:
Սակուրայի ծաղկումը նաև հեռուստաշոուների թեմա է Ծագող արևի երկրում:
Այս տարի ավանդույթին ավելացել է նաև ծաղկող ծառի հետ սելֆի անելու նոր միտումը:



















