Բարսելոնան պատրաստ է եղել Դանիլոյի համար ավելի շատ վճարել


06:56 , 3 ապրիլ, 2015

Tert.am–ը գրում է.

«Բարսելոնան» բանակցություններ է վարել «Պորտուի» պաշտպան Դանիլոյին ձեռք բերելու հարցում, ով ամռանը կդառնա Մադրիդի «Ռեալի» խաղացող, հայտնում է «Marca»–ն։

Կատալոնական ակումբը պատրաստ է եղել 23–ամյա բրազիլացու համար 37 միլիոն եվրո վճարել, այն դեպքում, որ ըստ գործարքի «Պորտուն» մադրիդցիներից նրա համար 31,5 միլիոն կստանա։

«Բարսելոնան» առաջարկել է ձեռք բերել Դանիլոյին և մինչև 2016 թվականի հունվարը (տրամսֆերային արգելանքի պատճառով) նրան վարձավճարով թողնել Պորտուգալիայում, սակայն անձամբ բրազիլացին ցանկացել է տեղափոխվել «Ռեալ»։