«Աշ-Շաբաբը» ստանձնել է Քենիայի համալսարանում պատանդառության պատասխանատվությունը. ԶԼՄ-ներ


05:52 , 3 ապրիլ, 2015

Lurer.com–ը գրում է.

«Աշ-Շաբաբ» իսլամիստական խմբավորումը ստանձնել է Քենիայի հյուսիսում գտնվող համալսարանի վրա հարձակման պատասխանատվությունը: Ինչպես հաղորդել է «News24» Հարավաֆրիկյան լրատվական կայքը` համալսարանական քաղաքի տարածքում ոստիկանությունը պատանդների ազատ արձակման գործողություն է իրականացնում:

Մոտ 50 ուսանողներ կարողացել են լքել համալսարանը, պատանդ է մնում մոտ 400 մարդ: Ոստիկանության և 4-ից 5 ահաբեկիչների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի:

Անվտանգության ուժերը ազատագրել են ուսանողական չորս հանրակացարաններից երեքը. իսլամիստները պատանդների հետ շարունակում են մնալ դրանցից մեկում: