Քորթնի Քարդաշյանը Instagram-ում հրապարակել է նորածին որդու առաջին լուսանկարը


05:27 , 3 ապրիլ, 2015

Tert.am–ը գրում է.

Քորթնի Քարդաշյանը համացանցում հրապարակել է իր 4 ամսական որդու լուսանկարը: Ինչպես գրում է Daily Mail-ը` Քորթնին դեկտեմբերի 14-ին երեխայի ծնվելուց  հետո  առաջին անգամ է հրապարակում իր երրորդ երեխայի` Ռեյն Աստոնի լուսանկարը:

Հինգշաբթի նա առաջին անգամ իր երկրպագուների հետ Instagram-ում կիսվել է երեխայի լուսանկարով: Լուսանկարում փոքրիկ Ռեյնը հանգիստ նայում է տեսախցիկին: Իսկ լուսանկարի տակ ռեալիթի շոուի 35-ամյա աստղը գրել է. «Իմ փոքրիկ հրեշտակ Ռեյն Աստոն Դիսիքը»: