Օբաման Իրանի հետ գործարքը համեմատել է ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև համաձայնագրի հետ


04:54 , 3 ապրիլ, 2015

1in.am–ը գրում է.

15_fc

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրանի հետ գործարքը համեմատել է ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև համաձայնագրի հետ: Այս մասին գրում է RIA Novosti-ն:

«Այդ համաձայնագրերը կատարյալ չէին, դրանք չչեզոքացրեցին բոլոր սպառնալիքները, սակայն դրանք մեր աշխարհն ավելի անվտանգ դարձրեցին: Իրանի հետ լավ գործարքը ևս դրան կհանգեցնի»,- ասել է Օբաման:

Ավելի վաղ, Օբաման Թեհրանի հետ համաձայնագիրը «պատմական» է անվանել:

Հիշեցնենք, որ «վեցյակը» և Իրանը հինգշաբթի օրը կարողացել են պայմանավորվել ապագա համաձայնագրի սկզբունքային կետերի վերաբերյալ` Իրանի միջուկային ծրագրի շուրջ: