Ռիհաննայի անակնկալ գիշերային այցը հաղորդավար Ջիմմի Քիմմելի ննջասենյակ


04:52 , 3 ապրիլ, 2015

Երգչուհի Ռիհաննան ապրիլմեկյան կատակ էր պատրաստել հայտնի ժամանցային «Jimmy Kimmel Live» շոուի հաղորդավար Ջիմմի Քիմմելի համար։ Դրա համար երգչուհին պայմանավորվել էր հաղորդավարի կնոջ հետ և գիշերով ներխուժել նրա ննջասենյակ։

Սենյակում Ռիհաննան և նրան ուղեկցող մարդիկ բարձրաձայն կատարել են «Bitch Better Have My Money» երգը, անկողնու վրա փողեր են շաղ տվել և կուրացրել Ջիմմիին լապտերիկների լույսով։