«Գազպրոմը» մտադիր է 277.9 մլրդ ռուբլի ներդնել «Թուրքական հոսքի» նախագծում


03:49 , 3 ապրիլ, 2015

Tert.am–ը գրում է.

«Թուրքական հոսքի» համակարգում ներդրումները 2015-ին կկազմեն 277.9 մլրդ ռուբլի: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն` վկայակոչելով ընկերության տվյալները:

«Գազպրոմը» մտադիր է 277.9 մլրդ ռուբլի ծախսել «Թուրքական հոսքին» գազամատակարարման միասնական համակարգն ընդլայնելու համար:

Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 714.6 մլրդ ռուբլի:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ  «Գազպրոմը» «Սիբիրի ուժ» գազատարի արժեքը գնահատել է 800 մլրդ: