03:23 , 3 ապրիլ, 2015
1in.am–ը գրում է.

Novosti-n.org-ը ներկայացնում է նռան 10 ավելի քիչ հատկությունները, որոնք այդ միրգն ամենաօգտակարներից են դարձնում:
- Ակտիվացնում է հորմոնները
Նռան կորիզներում պարունակվող յուղն օրգանիզմում կարգավորում է հորմոնային բալանսը: Նռան կորիզները հատկապես կարևոր են մենստրուացիայի, գլխացավերի և կլիմաքսի ժամանակ:
- Բնական ինսուլին
Նուռն այն քիչ թվով քաղցրեղեններից է, որը թույլատրվում է շաքարախտով հիվանդներին: Օրական 4 անգամ մեկ թեյի գդալ նռան հյութը կարող է արյան մեջ նվազեցնել շաքարի մակարդակը:
- Ավելացնում է հեմոգլոբինը
Նուռը հին ժամանակներից որպես անեմիայի դեմ պայքարի միջոց է կիրառվում: Այս հիվանդությամբ տառապողները պետք է 2 ամիս շարունակ օրական երեք անգամ ուտելուց առաջ կես բաժակ նռան հյութ խմեն:
- Մանրէազերծում է բերանն ու կոկորդը
Անգինայի, ֆարինգիտի, ինչպես նաև ստոմատիտի ժամանակ օգտակար է կոկորդը և բերանի խոռոչը ողողել նռան կեղևի թուրմով կամ նռան հյութով:
- Ճնշման նվազում
Նռան հատիկները հիպերտոնիկների համար իսկական պարգև են, դրանք նվազեցնում են երակային ճնշումը և օրգանիզմի վրա կողմնակի ազդեցություններ չեն թողնում:
- Հիանալի կոսմետիկ միջոց
Նռան բոված և մանրացված կեղևի և զեյթունի ձեթի խառնուրդը հիանալի միջոց է ճարպոտ մաշկի, ցաների համար: Իսկ չորացրած կեղևի փոշիով կարելի է բուժել այրվածքները, ճաքերն ու քերծվածքները:
- Անցկացնում է բորբոքումները
Նռան կեղևի թուրմը շատ օգտակար է տարբեր բորբոքումների՝ երիկամների, լյարդի, ականջների, աչքերի և սեռական օրգանների համար):
- Հանում է ճառագայթումը
Նրանք, ովքեր բնակվում են ճառագայթման գոտիներում, պարտադիր պետք է նուռ օգտագործեն:
- Ուժեղ հակաճիճվային միջոց
Լավ հասած նռան կեղևի հակաճիճվային հատկություններ
ունի: Ճիճուներից ազատվելու համար հարկավոր է թրմել
40-50 գ մանրացրած կեղևը 400 գ սառը ջրի մեջ և 6 ժամ
թողնել: Այնուհետև թուրմը հարկավոր է եռացնել դանդաղ
կրակի վրա, մինչև հեղուկի կեսը գոլորշանա: Մնացած
մասը մեկ ժամվա ընթացքում պետք է խմի: Մեկ ժամ անց
հարկավոր է հոգնա անել:
Փորացավի միջոց
Նռան հատիկներն ու կեղևը տտիպ հատկություններ
ունեն, այդ պատճառով դրանք օգտագործվում են
փորացավերի ժամանակ: Մեծահասակներին խորհուրդ է
տրվում օրեկան մեկ պտղունց չորացրած նռան կեղև
օգտագործել: