Արքայազն Հարին ծառայության կանցնի Ավստրալիայի պաշտպանության ուժերում


02:28 , 3 ապրիլ, 2015

Lurer.com–ը գրում է.

Բրիտանիայի արքայազն Հարին հաջորդ շաբաթվանից ծառայության կանցնի Ավստրալիայի պաշտպանության ուժերում, որից հետո մտադիր է լքել բանակային շարքերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Երկուշաբթի Հարին պաշտոնապես կներկայանա Ավստրալիայի հանրությանը: Թագավորական ընտանիքի անդամը ծաղկեպսակ կդնի Սիդնեյում Անհայտ զինվորի գերեզմանին և կայցելի ռազմական հուշահամալիր:

Պաշտոնական միջոցառումներից հետո արքայազնը ծառայության կանցնի, ժամանակի մեծ մասը նա կանցկացնի Սիդնեյի զինված ուժերի բազայում, սակայն կլինի նաև Պերտի և Դարվինի բազաներում: Ավստրալիայում Հարին կմնա 4 շաբաթ: