Իսլամիստները գրավել են համալսարանը, սպանվել է 70 ուսանող` հիմնականում քրիստոնյաներ


23:27 , 2 ապրիլ, 2015

11106384_662993693829241_624045413_nGalaTV.am-ը գրում է․

«Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման հարձակման հետեւանքով Քենիայում զոհվել է առնվազն 70 ուսանող, վիրավորվել են 79-ը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Քենիայի ՆԳ նախարար Ջոզեֆ Նկաիսերիի տեղեկացմամբ,  500 մարդու հաջողվել է փրկել: Համալսարանում սովորում են 815 ուսանողներ, սակայն պարզ չէ, թե հարձակման պահին քանիսն են եղել ուսումնական հաստատությունում:

«Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման անդամները, ովքեր կապված են «Ալ-Քաիդա»-ի հետ, հայտարարել են, որ պատանդ կպահեն բոլոր քրիստոնյա ուսանողներին, իսկ մուսուլմաններին ազատ կարձակեն:

Համալսարանի ուսանող Քոլինս Վետանգուլան, ով փրկվել է պահնորդների շնորհիվ, հայտնել է, որ գրոհայինները ներխուժել են հանրակացարան, հերթով անցել սենյակներով եւ ճշտել, թե որ ուսանողն է քրիստոնյա, որը` մուսուլման: Քրիստոնյաներին անմիջապես գնդակահարել են:11091203_662993733829237_289013102_n11106384_662993693829241_624045413_n11115922_662993747162569_348638938_n