Շուտով կհանվեն Իրանի վրա դրված սանկցիաները, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսական թոքերը կարող են բացվել


23:37 , 2 ապրիլ, 2015

Իաաաաաա, սառույցը հալվեց։ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ավարտվել են դրական արդյունքով, իսկ դա շատ բան է նշանակում։ Դա նշանակում է, որ շուտով կհանվեն Իրանի վրա դրված սանկցիաները, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսական թոքերը կարող են բացվել, ավելի ազատ առևտուր, ավելի անկաշկանդ տնտեսական հարաբերություններ, աշխարհի հետ կապի նոր ճանապարհներ։ Դա նշանակում է, որ ադրբեջանական նավթն այլևս հետաքրքիր չի Արևմուտքին։ Սա նշանակում է նաև, որ Թուրքիան կորցնում է իր ազդեցությունը տարածաշրջանում։ Այսօրվանից մենք ունենում ենք նոր՝ ուրիշ, վերածնվող տարածաշրջան։