22:34 , 2 ապրիլ, 2015
Replik.am-ը գրում է․
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միասնական արժույթի ներդրման համար օբյեկտիվ պատճառներ չկան. ԵՏՄ անդամ երկրները մակրոտնտեսության կորդինացիայի ցածր մակարդակ ունեն ընդհանուր առևտրաշրջանառության համար: Նման հայտարարությամբ հանդես է եկել տնտեսական ԵՏՄ հարցերով կոլեգիայի անդամ Թիմուր Սուլեյմանովը:
«Եվրասիական տնտեսական միության տարածքում միասնական արժութային միավորի ներդրման համար օբյեկտիվ տնտեսական նախադրյալներ չկան: Չկա առևտրաշրջանառության, ծառայությունների, կապիտալի, ներդրումների շրջանառության անհրաժեշտ մակարդակ»,-ասել է նա: