ԻԻՀ միջուկային հիմնախնդրի շուրջ ձեռք է բերվել հույժ կարևոր փոխհամաձայնություն


22:52 , 2 ապրիլ, 2015

Րոպեներ առաջ Լոզանից հայտնի դարձավ, որ ԻԻՀ միջուկային հիմնախնդրի շուրջ ձեռք է բերվել հույժ կարևոր փոխհամաձայնություն, ինչին շատերը չէին սպասում: Անկախ այն իրողություններից, թե կողմերից որ մեկն է գնացել էական զիջումների, փաստն ինքնին շատ նշանակալի է: Փաստորեն, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների տրամաբանությունը շեշտակիորեն փոխելու լուրջ հայտ է ներկայացրել, որն ընդունվել է ինչպես Արևմուտքի, այնպես էլ Իրանի կողմից: