Որքան ժամանակ է անհրաժեշտ սուտ խոսելու համար


22:09 , 2 ապրիլ, 2015

imagesFact.am-ը գրում է․

Բրիտանացի հոգեբույժ Գրեգ Էյդենը թեստերի նոր համակարգ է մշակել, որով հնարավոր է որոշել մարդը ճիշտ է խոսում, թե ստում է: Պարզվել է, որ ստելու համար մարդուն մեկ երրորդով ավելի շատ ժամանակ է հարկավոր, քան ճիշտն ասելու: Թեստավորման է ենթարկվել կամավորների մի խումբ:

Համակարգչային վերլուծության տվյալների հիման վրա պարզվել է, որ փորձի ենթարկվածներին ճիշտն ասելու համար 1,2 իսկ ստելու համար` 1,8 վայրկյան է անհրաժեշտ: Ի տարբերություն մինչ այդ հայտնի այլ մեթոդների՝ այս մեթոդով հետազոտվողը ոչ թե խոսում, այլ հարցերի պատասխանները մուտքագրում է համակարգչի ստեղնաշարի օգնությամբ: Համակարգչում տեղադրված ժամանակաչափը պատասխանների 85%-ի դեպքում արձանագրել է, որ ստախոսներն ավելի երկար են փնտրել ստեղնաշարի անհրաժեշտ տառերը: Էյդենի կարծիքով, այս մեթոդը կարող է փոխարինել ստի դետեկտորին, ինչպես նաև ստուգման այլ մեթոդների, որոնց մարդիկ վաղուց են հարմարվել: