ԱՄՆ-ում ձերբակալվել են Իսլամական պետության 2 կին ահաբեկիչներ


22:03 , 2 ապրիլ, 2015

1054687666Araratnews.am-ը գրում է․

ԱՄՆ հետաքննության դաշնային բյուրոն ձերբակալել է երկու կնոջ՝ Նյու Յորքում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով։ Այս մասին հաղորդում է ABC հեռուստաալիքը։

Նշվում է, որ կանայք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ են։

ԱՄՆ քաղաքացիներ, 28-ամյա Նոել Վելենտսասը և 31-ամյա Էյշա Սիդդիկին բնակարան են վարձել միասին Նյու Յորքի Քվինս թաղամասում։ Ենթադրյալ ահաբեկչուհիները մտադիր են եղել ինքնասարք ռումբ պատրաստել։ Վերոնշյալ անձինք բազմիցս կապ են հաստատել «Ալ-Կաիդան Արաբական թերակղզում» խմբավորման հետ։

Հավելենք, որ արդեն այսօր կանայք կանգնելու են դատարանի առաջ։