Կրկին նվազեցվում է շահութահարկը


22:22 , 2 ապրիլ, 2015

Այս տարվա սկզբին շահութահարկի գանձման տոկոսադրույքը 10 անգամով իջեցվեց` 20 տոկոսից դարձնելով 2 տոկոս: Սա վերաբերում էր այն խմբին, որի ՀՀ տարածքից դուրս կատարած աշխատանքի արժեքի հանրագումարն առնվազն 50 մլրդ դրամ է:

Այս անգամ գործադիրը շահութահարկի արտոնություն է սահմանել հարկ վճարողների այն խմբի համար, որի ՀՀ տարածքից դուրս կատարած աշխատանքի հանրագումարն առնվազն 40 մլրդ դրամ է: Այս խմբի պատկանողների համար շահութահարկի դրույքաչափը 5 տոկոս կլինի:

Կառավարությունը փոփոխել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, որի արդյունքում հնարավոր կլինի բարելավել Հայաստանի դիրքը գլոբալ մրցունակության ինդեքսում:

Կարծում եմ՝ կարևոր են ընդունված որոշումները, և դրանց իրականացմամբ առաջընթաց կապահովվի: Հարկավոր է ուղղակի այնպես անել, որ տնտեսության ակտիվացմանը որևէ բան չխանգարի: