19:55 , 2 ապրիլ, 2015
Araratnews.am-ը գրում է.
Մարտի 24-ին Ֆրանսիայի հարավում կործանված Airbus A320 օդանավի երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցը միջադեպից մեկ օր առաջ համացանցում փորձել է գտնել տեղեկատվություն օդաչույի խցիկի դռների և դրանց անվտանգության համակարգերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է N24 հեռուստաընկերությունը:
Նման հայտարարությամբ հանդես է եկել Դյուսելդորֆի դատախազը:
Համաձայն բանախոսի`օրինապահ մարմնի ներկայացուցիչները զննության են ենթարկել Լուբիցի համակարգիչը և ստուգել մարտի 16-23-ը նրա այցելած կայքերը:
Հիշեցնենք, որ մամուլը տեղեկություններ է տարածել, որ Լուբիցը ցանկացել է պատմության մեջ թողնել իր անունը, ժամանակին բուվել է ինքնասպանություն գործելու հակումների դեմ, ունեցել է տեսողական գանգատներ և այն: