00:55 , 3 ապրիլ, 2015
Դուք պարտավոր եք չթողնել հարբած ընկերոջը պատմել ձեզ ուրիշի գաղտնիքը:
Դուք իրավունք չունեք կնոջից պահանջել պատմել իր նախկինների մասին:
Ընկերոջ սիրած կինը կին չէ:
Եթե կապը կտրվել է, նորից է զանգահարում նա, ով առաջինն է զանգահարել:
Եթե կոտրել եք վարձով վերցված իրը, պարտավոր եք նորոգել այն կամ նորը գնել:
Չի կարելի չգնալ ընտրությունների. ձեր չօգտագործված քվեն կարող է լցոնումների առիթ դառնալ:
Միշտ հետ զանգեք նրանց, ում զանգին չեք կարողացել պատասխանել:
Եթե կարելի է աղ չավելացնել ուտելիքին, մի ավելացրեք:
Դուք պարտավոր եք իրն աղբ կոչել և դեն նետել այն, եթե.
ա) չեք կարող այն հիմա օգտագործել,
բ) չեք օգտագործել այն վերջին տարվա ընթացքում,
գ) ունեք միանման իր:
Ինչ-որ նշանակետի վրա կրակելիս նշանը մի-փոքր ներքև պահեք:
Սիգարը չի կարելի վառել բենզինով կրակայրիչով: Սիգարը չի կարելի հանգցնել մոխրամանի հատակին սեղմելով: Պարզապես մի կողմ դրեք այն և թողեք, որ ինքն իրեն հանգչի:
Տաքսի նստելիս միշտ նստեք հետևի նստարանին:
Երբ մարզվում եք, միշտ վերնաշապիկը դրեք շորտերի մեջ, հակառակ դեպքում չեք տեսնի ձեր որովայնը:
Աշխատանքի համար գումար պահանջելիս միշտ ավելի շատ պահանջեք:
Մի դավաճանեք սիրելի մարդկանց:
Եթե մոլորվել եք, հանդիպեք այնտեղ, որտեղ միմյանց վերջին անգամ տեսել եք:
Երբեք մի քննարկեք սրճարանի հաշիվն այն մարդկանց հետ, ում հյուրասիրել եք:
Ոչ մի տղամարդ պարտավոր չէ զուգարանում կամ դրանից դուրս գալիս սեղմել այլ տղամարդու ձեռքը:
Երբ ճապոնական ռեստորանում վասաբի եք ուտում, մի խառնեք այն, թողեք, որ ներծծվի: Սուշին սոուսի մեջ դրեք կողաշրջված:
Երբեք ամուսնական զույգի մեջ վեճ մի գցեք: