18:52 , 2 ապրիլ, 2015
Եմենում ընթացող ռազմական գործողություններն, ինչպես և սպասվում էր, դուրս են եկել այդ երկրի սահմաններից: Ի պատասխան Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ձևավորված կոալիցիայի հասցրած օդային հարվածների՝ շիայադավան հութիները պատասխան կրակ են բացել Թագավորության սահմանների ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է 1 և վիրավորվել 10 սաուդցի սահմանապահ:
Կարծես թե առավել անհետաձգելի է դառնում Եմենում նաև արտաքին ցամաքային ներխուժում իրականացնելու անհրաժեշտությունը: Կասկածից վեր է, որ թեպետ հութիները չունեն անհրաժեշտ ներուժ նաև արտաքին հաջորդ ռազմական գործողություններ իրականացնելու համար, սակայն կասկածից վեր է՝ վերոնշյալ միջադեպը եզակի չի լինելու, և այն պատեհ առիթ կարող է դառնալ՝ արտաքին ներխուժումը լեգիտիմացնելու հարցում. անհերքելի է՝ այս խմորը դեռ շատ ջուր է ծեծելու: