9-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց. շղթայական ավտովթար Բաղրամյան – Պռոշյան խաչմերուկում


17:55 , 2 ապրիլ, 2015

Replik.am-ը գրում է.

Ապրիլի 1-ին` ժամը 13.30-ին, Երևանի Բաղրամյանի պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ռենո Լագունա», «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ և «ՊԱԶ-32053» մակնիշի ավտոբուս:

Ավտոբուսի 9-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: