17:49 , 2 ապրիլ, 2015Panorama.am-ը գրում է.
«Այս գիրքը, այնուհետև նաև ֆիլմը, իմ պարտքն էր մորս հանդեպ: Ես հորս խոստացել էի, որ կպատմեմ մորս մասին: Սա հոգու պարտքն էր»: Խոսքերի հեղինակը ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վերնոյն է՝ նույն ինքը Աշոտ Մալաքյանը: Խոսքը «Մայրիկ» գրքի ու համանուն ֆիլմի մասին է:
Անրի Վեռնոյը գիրքը գրել է 1985 թվականին: Ֆրանսերենից հայերեն է թարգմանել Սոֆիկ Ավագյանը 1988 թվականին ԱՄՆ-ում: Այսօր Երևանում կայացավ «Մայրիկ» վերահրատարակված գրքի շնորհանդեսը, որին ներկա էր արվեստագետի որդին՝ Պատրիկ Մալաքյանը:
«Հայրս հրավիրվում է մի հեռուստահաղորդման: Պետք է պատմեր իր կյանքից մի պատմություն: 20 րոպե նա պատմում իր հոր, մոր, երկու մորաքույրերի մասին: Այն սերը, որ նա տածում էր նրանց հանդեպ, չէր կարող անտարբեր թողնել որևէ մեկին: Հաղորդումից հետո վերադառնում է տուն: Մեկ շաբաթից զանգահարում են հեռուստաընկերությունից ու ասում, որ նամակ ունի: Հայրս ասում է՝ ուղարկեք: Ասում են՝ մի բեռնատար է անհրաժեշտ բոլոր նամակները տեղափոխելու համար: Այդ բոլոր նամակների մեջ հիմնականում գրված է եղել, որ հաղորդումից հետո զանգահարել են իրենց մայրերին ու ասել, որ սիրում են իրենց: Այնուհետև նա գրեց «Մայրիկ» գիրքը»,- պատմում է Պատրիկ Մալաքյանը:
Նրա ներկայացմամբ, հայրը շատ լավ պատմող էր և գրքում ներկայացրած պատմություններն ինչպես հենց իրենց կյանքից է, այնպես էլ լսել է շրջապատից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ