ԵԽԽՎ համազեկուցողը Ադրբեջան կայցելի ապրիլի 8-9-ին


17:24 , 2 ապրիլ, 2015

trend_pedro_agramunt_040211_41in.am-ը գրում է.

ԵԽԽՎ Մոնիթորինգային կոմիտեի Ադրբեջանի հարցով համազեկուցող Պեդրո Ագրամունտն այցով Բաքվում կլինի ապրիլի 8-9-ին: Այս մասին ասվում է հինգշաբթի օրը ԵԽԽՎ կայքում հրապարակված կազմակերպության հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ագրամունտը, ով պատրաստում է զեկույց՝ «Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի Խորհրդում. Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ստեղծման միջոցները» թեմայով, այցի ընթացքում հանդիպումներ կունենա Ադրբեջանի ղեկավարության, կառավարության անդամների հետ:

Նա կհանդիպի նաև այդ երկրի խորհրդարանում Մարդու իրավունքների հարցերով աշխատանքային խմբի անդամների հետ: