17 փաստ անցյալից, որոնցից հետո կդադարես կարծել, թե սարսափելի ժամանակներում ես ապրում


17:35 , 2 ապրիլ, 2015

Տարիների ընթացքում անցկացված տարբեր հետազոտություններ ցույց են տվել, որ երբ մարդկանց հարցնում ես մարդկային քաղաքակրթության երջանիկ ու բարգավաճ ժամանակաշրջանի մասին, միանգամից պատմական հին ժամանակաշրջանի մասին են նշում՝ միաժամանակ նշելով իրենց ապրած ժամանակաշրջանի թերությունների մասին։ Ինչևէ, ապացուցված է, որ չկա պատմական որևէ ժամանակաշրջան, որը կարող է «կատարյալ» համարվել, և որ մարդկության բոլոր հասարակություններն էլ թերություններ են ունեցել։ Այնպես որ, երբ հաջորդ անգամ տատիկն ասի, թե աշխարհը բարոյազուրկ, դաժան ու տարօրինակ է դարձել, ցույց տուր նրան այս փաստերը....

 17  Այնպիսի վայրերում, ինչպիսին Հունաստանն ու Հռոմն էին, տեղի օրենքները խախտելու դեպքում ստիպված կլինեիր լքել տունդ ու մեկ այլ բնակավայր տեղափոխվել՝ ընտանիքից ու ընկերներից հեռու, երբեմն մշտապես, երբեմն էլ որոշակի ժամանակով։

The Parthenon

 16  Եթե դժբախտաբար ծնված լինեիր 2000 տարի առաջ ինչ-որ տեղ Ասիայում, դու սարսափահար կլինեիր «բաստինանդո» բառը լսելիս։ Կհարցնես, իսկ ի՞նչ է «բաստինանդոն»։ Այսպես էին անվանում ոտքերի ներբաններին փայտով խփելով մարդկանց պատժելը։ Ոտքերի ներբանների հատվածը չափազանց զգայուն է, այդ իսկ պատճառով այն չափազանց ցավոտ պատիժ էր օրինախախտների համար։

Bastinando

 15  Միջնադարյան Եվրոպայում գլխատելը չափազանց տարածված պատժամիջոց էր։ Եվ չնայած երբեմն գլխատելն ավելի գթառատ պատիժ էր կախաղանի համեմատությամբ, միշտ չէ, որ դա այդպես էր։ Երբեմն մարդու գլուխն ամբողջապես կտրելու համար մի քանի փորձ էր անհրաժեշտ,  ինչի արդյունքում մահապատիժը ծանր ու ցավոտ էր լինում։

Beheading

 14  Ցախով հետույքին հարվածելով ծեծելը տարածված պատժամիջոց էր բրիտանական դպրոցներում և դատարանների կողմից որպես պատիժ էր նշանակվում փոքր հանցանքների համար։ Օրինական դաշտում ցախով հարվածելու պատիժը դադարեցվեց Բրիտանիայում 1948թ-ին։

Birching

 13  Միջնադարյան Անգլիայում եթե հանցագործը թունավորելով սպանում էր ինչ-որ մեկին, ապա նրան ողջ-ողջ եռացնում էին։ 1532թ-ին Ռիչարդ Ռոս անունով խոհարարին ողջ-ողջ եռացրեցին, այնուհետև դրանից 10 տարի անց եռացրեցին Մարգարեթ Դևի անունով մի կնոջ։

 12  Բրիտանիայում տարածված պատժամիջոց էր մարդկանց կարմրած տաք երկաթով  դրոշմելը։

red-hot irons

 11  Չնայած ոչ ոք չի կարող բացատրել պատճառը, սակայն հին Հռոմում ատամները լվանալու և հագուստը մաքրելու համար մարդիկ մեզ էին օգտագործում։

Tooth brushing in Rome

 10  Եթե կատուներ եք սիրում, ապա 17-րդ դարում Ֆրանսիայում ծնվելն այնքան էլ լավ չէր լինի ձեզ համար։ Բանն այն է, որ Ֆրանսիայում այն ժամանակ մարդիկ կարծում էին, որ կատուներով լի պարկն այրելը կարող էր հաջողություն բերել։ Իսկ երբ նրանք բավականաչափ կատուներ չէին գտնում, փոխարենը մի քանի աղվես էին ավելացնում։

Cat burning

 9  Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ճապոնացիներին ստորացնելն ու անդամահատելն այնքան տարածված էր, որ ամերիկացի ռազմածովայինները նույնիսկ ճապոնական զինվորների մարմնի մասերը պահում էին որպես հուշանվերներ։ Ամենասարսափելին այն է, որ մարդիկ սկսեցին մտածել այնպես, ինչպես դու՝ հիմա, միայն դրանից 70 տարի հետո։

WWII

 8  Եթե 970-1050-ականներին ծագումով բուլղարացի լինեիր ու ապրեիր Բյուզանդական կայսրության տարածքում, ապա դա քեզ ամենևին դուր չէր գա։ Բյուզանդիայի կայսր Բասիկն ատում էր բուլղարացիներին այնքան, որ երբ ճակատամարտի ժամանակ 15 հազար բուլղարացի գերեվարվեց, կայսրն ամեն 100-ից 99-ին կուրացրեց, իսկ հարյուրերորդի մի աչքը հանելով՝ հետ ուղարկեց տուն։

Basil (Byzantine emperor)

 7  Հին Հռոմում պեդոֆիլ լինելն ընդունված երևույթ էր։

Pedophilia in Rome

 6  Եղիզաբեթ թագուհու օրոք (1558-1603թթ) արիստոկրատիայի շատ ներկայացուցիչներ փորձում էին իրենց ատամները սևացնել՝ նմանվելու համար Եղիզաբեթ առաջին թագուհուն, ով այնքան շատ էր սիրում շաքար, որ նրա ատամները փտել ու սևացել էին այն չափից շատ օգտագործելու պատճառով։

 5  Սոնգ դինաստիայի օրոք բարբարոսական սովորույթ կար՝ երիտասարդ աղջիկների ոտքերը կապել այնպես, որ դադարեցվեր ոտքերի աճը։ Ի սկզբանե, այն ծագել է բարձր դասի պալատական պարուհիների համար մոտավորապես 10-րդ կամ 11-րդ դարում, սակայն Սոնգ դինաստիայի կառավարման ժամանակաշրջանում այն ընդունված երևույթ դարձավ նաև ցածր խավի համար։

 4  Այրելը մարդկանց սպանելու ամենահին մեթոդներց մեկն է։ 1401թ-ին Անգլիայում այրելով պատժում էին հերետիկոսներին։ 16-րդ դարում երեք հարյուրից ավելի բողոքականներ այրվեցին Անգլիայում, այդ նույն ժամանակաշրջանում Շոտլանդիայում ու Եվրոպայի այլ հատվածներում կրակի էին մատնում «կախարդներին»։ 18-րդ դարում Բրիտանիայում ամուսնու սպանության մեջ մեղադրվող կանանց այրում էին խարույկի մեջ։

 3  Ացտեկներն օգտագործում էին կակտուսի փշերը՝ չարաճճի երեխաներին պատժելու համար՝ դրանք նրանց մաշկի մեջ խրելով։

 2  Երբեմն էլ չարաճճի երեխաներին պատժելու համար ացտեկները նրանց ստիպում էին իրենց գլուխներն իջեցնել այրվող չիլի բիբարի կրակին մոտ ու շնչել ծուխը։

Aztec art 

 1  Սպարտացի բոլոր տղա նորածինները հետազոտվում էին, և եթե նրանց մոտ ֆիզիկական արատ էր հայտնաբերվում, սպարտացի երեխան անպիտան էր համարվում որպես ապագա զինվոր ու լքվում ինչ-որ տեղ, որտեղ նա կամ մահանում էր, կամ էլ որդեգրվում օտարականների կողմից։ 

Spartan soldier