16:24 , 2 ապրիլ, 2015Խոհանոցում ամենատարածված ապրանքն աղն է։ Բայց ոչ բոլորին է հայտնի, որ այն կարելի է ոչ միայն սնունդ պատրաստելիս օգտագործել, այլև տնային այլ գործերի ժամանակ։

1. Արդուկի մաքրման միջոց
Յուրաքանչյուր բիծ կարելի է մանր աղի միջոցով մաքրել։ Մեղրամոմի կամ ամսագրի թղթի վրա աղ լցրեք, միացրեք արդուկը և շրջանաձև շարժումներով մաքրեք դրա մակերեսը։ Եվ Ձեր արդուկը կլինի ինչպես նորը։

2. Հրդեհ թավայում
Յուղը թավայի մեջ վառվո՞ւմ է։ Մի՛ խառնվեք, մի քանի վայրկյանի ընթացքում «հրդեհաշեջը» կրակը կմարեցնի։ Հենց տուփից առատաձեռնորեն լցնում ենք մեծ քանակությամբ աղ։

3. Բարձիկի «վերածնունդը»
Աղի միջոցով Դուք հեշտությամբ կթարմացնեք բարձիկը։ 1,5-2 բաժակ ջուր լցրեք, ավելացրեք աղ, բարձիկը գցեք այդ լուծույթի մեջ, գիշերն այդպես թողեք. առավոտյան Դուք այն չեք ճանաչի։

4. Շլացուցիչ լոգարան
Ձեր լոգարանը կորցրե՞լ է իր սպիտակափայլ տեսքը, «աղային մեթոդը» կօգտագործենք։ Սկիպիդարը խառնում ենք աղի հետ (1։1), ձեռնոցներ ենք հագնում, բարձիկով անցնում ենք մաքրման գործընթացին։ Ցնցուղի միջոցով մանրակրկտորեն մաքրում ենք մնացորդները։ Լոգարանը փայլում է։

5. Դրենաժային լուծույթ
Ձեզ անհանգստացնում է լվացարանի կամ լոգարանի խցանված արտահո՞սքը։ Եկեք խողովակները մաքրենք։ Վերցնում ենք ¼ բաժակ աղ, խառնում ենք և աստիճանաբար լցնում ենք ծորակի մեջ։ Վերևից քացախ ենք լցնում։ 15 րոպե սպասում ենք, այդ ընթացքում ջուր ենք եռացնում։ Նշված ժամանակի ավարտից հետո եռման ջուրը լցնում ենք ծորակի մեջ։ Ահա և վերջ։

Իհարկե, աղի օգտագործման հրաշալի ցուցակն ավելի լայն է։ Բայց նույնիսկ այս 5 խորհուրդները հնարավոր է, որ հենց այսօր պետք գան Ձեզ տնային տնտեսության մեջ։