Ջոնի Դեպի և Վանեսա Պարադիի դուստրը մասնակցել է Chanel-ի ցուցադրությանը


15:54 , 2 ապրիլ, 2015

681x1024_0xd42ee42a_12817893861427882475Նախօրեին Նյու Յորքում կայացած Chanel-ի ցուցադրությանը մասնակցել է նաև Ջոնի Դեպի և Վանեսա Պարադիի 15-ամյա դուստրը: Երիտասարդ Լիլի-Ռոուզն իրարանցում է առաջացրել. նա լուսանկարիչների առջև հայտնվել է ծնկից մի քիչ ավելի երկար ուղիղ կիսաշրջազգեստով, լայն օձիքով կարճ տոպով: Կառլ Լագերֆիլդի հեղինակած հագուստը լրացվել է արծաթագույն գոտիով, գրում է elle.ru-ն:


Չնայած Լիլի-Ռոուզը դեռ համաշխարհային ճանաչում չի ստացել, սակայն առաջին քայլերն է անում իր կարիերայում: Նա արդեն հասցրել է նկարահանվել մի քանի ֆիլմերում:

Շոուի ժամանակ Լիլի-Ռոուզին ուղեկցել է մայրը, ով, 19 տարեկանից սկսած, պարբերաբար հայտնվում է Chanel-ի գովազդային արշավներում:

Фото дня: дочь Джони Деппа и Ванессы Паради на показе Chanel

Фото дня: дочь Джони Деппа и Ванессы Паради на показе Chanel