Esem.am-ը գրում է.
Վերջերս երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը հանդիսատեսին է ներկայացրել «Դու լինելու ես» երգը, որը ամուսնու` Մարտին Մկրտչյանի «Սիրուն ես» երգի «հակահարվածն» է: ESem.am-ը երգչուհու հետ խոսել է նոր երգի, առաջիկա ծրագրերի և նորությունների մասին:
Ըստ Հռիփսիմեի` նոր երգի մասին միայն դրական արձագանքներ է ստացել: «Կարծում եմ՝ այդ երգը ոչ միայն իմ պատասխանն էր, այլ բոլոր հարսիկների, աղջիկների պատասխանն է իրենց սիրելիներին: Միշտ չէ, որ միայն տղաների վրա պետք է թողնել ջերմություն, սեր ու լավ բաներ մատուցելը»,- ասաց երգչուհին: Նրա խոսքով` դեռ պարզ չէ՝ նոր երգը տեսահոլովակ կունենա, թե՝ ոչ: «Տարվա ընթացքում հաստատ նոր տեսահոլովակ կունենամ, սակայն, թե որ երգի հիման վրա, պարզ չէ»,- ավելացրեց Հռիփսիմեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ