Զբոսաշրջության համար ամենաէժան քաղաքը Վիլնյուսն է


15:12 , 2 ապրիլ, 2015

4722ad66cea404ffcc42782a3359af58Բրիտանական Travel Money փոստային ծառայությունը համեմատել է տարբեր եվրոպական քաղաքներում հանգստի արժեքը և կազմել «Գների բարոմետր»: Պարզվել է, որ հանգստյան օրերին հանգստանալու համար ամենաբյուջետային վայրը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսն է: Այստեղ հանգստանալը կարժենա 137 դոլար:

Երկրորդ տեղում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտն է`164 դոլար, երրորդը`Ռիգան`165 դոլար:

Ամենաթանկ քաղաքը Ստոկհոլմն է: Հանգստյան օրերին այստեղ կարելի է հանգստանալ 427 դոլարով: