Բրիտանիայում վրդովվել են «Վայրի պատմություններ» ֆիլմում ինքնաթիռի աղետի տեսարանից


14:36 , 2 ապրիլ, 2015

pic_051860db78179ac48eb91b8ae2c58f34Արգենտինացի ռեժիսոր Դմիտրի Սիֆրոնի «Վայրի պատմություններ» ֆիլմում ինքնաթիռի աղետի տեսարանը վրդովեցրել է Մեծ Բրիտանիայի բնակիչներին, գրում է The Telegraph-ը:

Կինոթատրոնի այցելուները զուգահեռներ են անցկացրել ֆիլմում կատարվող իրադարձության ու Ֆրանսիայում Germanwings ինքնաթիռի անկման միջև:

Twitter-ի օգտատերերին հետաքրքրել է հետևյալ հարցը՝ արդյո՞ք Airbus A-320-ի օդաչու Անդրեաս Լյուբիցը մինչ թռիչքը չի տեսել ֆիլմը: «Germanwings-ի օդաչուն յուրացրել է գաղափարը «Վայրի պատմություններ» ֆիլմից: Ակնհայտ է», – գրել են միկրոբլոգներում:

Արդյունքում՝ կինոթատրոնները հատուկ հայտարարություն են ավելացրել մինչ ցուցադրությունը, որ ֆիլմը գեղարվեստական ստեղծագործություն է:

Ֆիլմի պրեմիերան Բրիտանիայում կայացել է մարտի 27-ին: