14:23 , 2 ապրիլ, 2015
Yerkir.am-ը գրում է.
Լոնդոնում կայացել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի 60-ամյակին նվիրված համերգ, որին Ռուսաստանից հրավիրված է եղել միայն Դիմա Բիլանը: Նա պետք է կատարեր իր հայտնի եվրատեսիլյան երգերը, սակայն, երբ հայտարարվել է ՌԴ-ի անունը, դահլիճը սկսել է սուլել: Բիլանի ելույթի ժամանակ արդեն հանդիսատեսը հանգստացել է ՝ հավանաբար հիշելով նրա հաջող ելույթները մրցույթին: Բիլանը ելույթից հետո հայտարարել է, որ հարկավոր չէ երաժշտությունը խառնել քաղաքականությանը: