14:11 , 2 ապրիլ, 2015
Aravot.am-ը գրում է.
Ցանկացած ծնող վաղ թե ուշ բախվում է երեխայի ստախոսության խնդրին: Ինչո՞ւ է երեխան ստում եւ արդյոք կարելի՞ է խուսափել դրանից: Ըստ հոգեբանների, սիստեմատիկ սուտը կրտսեր դպրոցականների մոտ պետք է դառնա առաջին տագնապային ազդանշանը ծնողների համար, որ իրենց երեխան ունի որոշակի խնդիրներ:
Հոգեբան Սոնա Գալստյանն այս թեմայի շուրջ խոսելով «Առավոտի» հետ` ասաց, որ նախադպրոցական տարիքի երեխաների մոտ սուտը երեւակայական բնույթ ունի: Այս տարիքի երեխաների մոտ երեւակայությունն այնքան հարուստ է, որ նրանց դուր է գալիս հնարել պատմություններ, որի դեպքում ծնողները չպետք է բարկանան երեխայի վրա՝ նրա վառ երեւակայության համար: Ընդհակառակը, նրանք պետք է օգնեն երեխային` խոսելով նրա երեւակայության մասին:
Հոգեբանը ծնողներին խորհուրդ է տալիս երեխաներին հանձնարարել նկարել իրենց երեւակայական աշխարհը, այդ կերպ նախ ծնողները հոգեպես կմտերմանան երեխայի հետ եւ էլ ավելի լավ կհասկանան նրա երեւակայության ներքին բովանդակությունը: «Եթե ծնողը ձեւացնում է, թե հավատում է փոքրիկի հորինված պատմություններին, ապա նա թույլ է տալիս, որ երեխան անընդհատ շարունակի նույն կերպ երեւակայել ու հնարել»,- ասաց մասնագետը: Ըստ Սոնա Գալստյանի, նման դեպքերում, երեխան մեծանալով՝ կհնարի արդեն ավելի ճշմարիտ պատմություններ, որի մեղավորները կարող են դառնալ քույրերը, եղբայրները կամ ընկերները, իսկ դառնալով ավելի հասուն եւ չգտնելով հարմար «զոհ» մեղքը բարդելու համար` երեխան կսկսի ծնողներից թաքցնել որոշ փաստեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ