Ինչպես պատրաստել զատիկի ձու՝ լի անակնկալներով (տեսանյութ)


13:02 , 2 ապրիլ, 2015

Ինչպես պատրաստել զատիկի ձու՝ լի անակնկալներով (տեսանյութ)Ցանկանո՞ւմ եք իմանալ՝ ինչպես պատրաստել զատիկի ձու թելերից, որը մեջ կլինեն լիքը մինի-ձվիկներ ու կոնֆետներ: Դրա համար հարկավոր չէ որոնել ինչ-որ յուրահատուկ նյութեր, բոլոր անհրաժեշտ նյութերը կան ցանկացած բնակարանում:

Նման ձու ստանալու համար ձեզ հարկավոր է.

Փուչիկ
Թելեր
Մի քանի կաթիլ սննդային գույն
Սոսինձ

Նախ՝ փչում եք փուչիկը մինչ անհրաժեշտ չափն ընդունելը, ապա թղթե գլանի օգնությամբ դրա մեջ լցնում եք շոկոլադե մանր ձվերը ու այլ քաղցրեղեններ: Զգուշորեն կապում եք փուչիկը:

Ապա ամանիմեջ լցնում եք սոսինձը ու դրա մեջ թաթափում թելերը: Կարող եք սոսնձի մեջ ավելացնել գունանյութ կամ անգամ յոդ ու կունենաք գունավոր թել: Այն բանից հետո, երբ թելերը լավ ներծծել են սոսինձը, այն փաթաթում եք փուչիկի վրա: Կոնստրուկցիան թողնում եք, որ լավ չորանա:

Ձուն արդեն պատրաստ է: Մնում է միայն ծակել փուչիկն ու այն դուրս բերել: Ձեր բոլոր քաղցրեղեններն արդեն թելի ներսում են:

Հիանալի նվեր ձեր փոքրիկների համար: