Ֆիլիպիններում սպանվել է ԱՄՆ-ի կողմից ամենափնտրվող ահաբեկիչներից մեկը


12:56 , 2 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնել է Ֆիլիպիններում իրենց կողմից ամենափնտրվող ահաբեկիչներից մեկի՝ Զուլկիֆլի բին Հիրի սպանության մասին, գրում է Обозреватель-ը։

Նշվում է, որ Բին Հիրը, ում բռնելու համար ամերիկյան իշխանությունները 5 մլն դոլար պարգևատրում էին խոստացել, սպանվել է դեռևս հունվարին։

Բին Հիրը ծնվել է Մալայզիայում 1966-ին։ Ինժեների կրթությունն ստացել է ԱՄՆ-ում։ Նրան համարում են «Կումպուլուն Մուջահիդին Մալայզիա» ահաբեկչական կազմակերպության ղեկավար և «Ջեմաա Իսլամիա» կազմակերպության կենտրոնական հրամանատարության անդամ։ 2003-ից նա գտնվել է Ֆիլիպիններում, որտեղ, ենթադրվում է, իսլամիստներին ռումբ պատրաստել է սովորեցրել։

«Ջեմաա Իսլամիան» համարվում է «Ալ- Կաիդայի» ճյուղավորումն ու պատասխանատու է Ֆիլիպիններում բազմաթիվ ահաբեկչությունների համար։