Ծառուկյանի փեսան նշանակվեց մարզպետ


12:00 , 2 ապրիլ, 2015

11026315_338117786381216_4443668496463088907_n1in.am-ը գրում է.

Ինչպես արդեն հայտնել էինք, Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն այսօր կառավարության նիստում պետք է ազատվեր զբաղեցված պաշտոնից:  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ Արամ Հարությունյանին այլ պաշտոնի կներկայացնեն:

Մեկ այլ որոշմամբ` մարզպետի  պաշտոնում պետք է նշանակվի ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան` Կարապետ Գուլոյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Աբովյանի քաղաքապետի պաշտոնը:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդ­­վածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախա­գահի 1997 թվա­կանի մայիսի 6-ի ՆՀ-728 հրա­մանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրա­պետության կառավարությունը   ո ր ո շ ու մ     է. Կարապետ Գուլոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ­պետ», – նշված է որոշման մեջ: