14:10 , 2 ապրիլ, 2015
Տրանսգեդերների համար բացվել է մի դպրոց, որտեղ նրանց սովորեցնում են նրբագեղ լեդիի պես շարժվել, հագնվել, խոսել, մի խոսքով, այստեղի սաներին սովորեցնում են իսկական օրիորդին բնորոշ վարքի կանոնները։ Դպրոցը կոչվում է «Le Femme» և գտնվում է Նյու Ջերսիում։ Այս դպրոց ընդունվելու համար մարդիկ պետք է լինեն տրանսվեստիտ կամ արդեն կատարած լինեն սեռափոխության վիրահատություն կամ էլ ծրագրեն կատարել այն մոտ ապագայում։

Դպրոցի հիմնադիրը Էլեն Վեյրիխն է, ով սեռափոխված տղամարդկանց կյանքը հեշտացնելն իր կյանքի նպատակն է համարում։ Նա ասում է, որ ցանկանում է ինքնավստահություն հաղորդել նրանց։ Ուսումնական ծրագիրը ևս կազմվում է ընկեր Էլենի կողմից։

Ընկեր Էլենը կարող է ուզածդ տղամարդուն կնոջ տեսք տալ։ Նա իր սաների հետ հաճախ դուրս է գալիս զբոսանքի, որպեսզի նրանք միասին փորձարկեն իրենց «look»-երը և սեթևեթ քայլքը։ Էլենը, ով երեք երեխաների մայր է, 44-400 դոլար է վերցնում իր ծառայությունների դիմաց։

Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ նա օգնություն է ցուցաբերում տրանսգենդերներին։ Հարցազրույցներից մեկի ընթացքում Էլենն ասել է.
Ես նկատեցի, որ շատ քչերն էին պատրաստակամ ու ունակ օգնել տրանսգենդերներին, ովքեր ձգտում էին ավելի կանացի դառնալ։ Ինձ համար հրաշալի է օգնել այն կանանց, ովքեր տարիներ շարունակ լուռ տառապել են։ Ես բախտավոր եմ, որ նրանց ճանապարհորդության մասնիկն եմ։
![]() |
![]() |
Տրանսգենդերների համար բացված դպրոցում հսկայական զգեստապահարան կա, որի բոլոր հագուստներից կարող են օգտվել դպրոցի սաները։ Նրանք կարող են նաև առանց հավելյալ գումար վճարելու կրել դպրոցում առկա բազմաթիվ բարձրակրունկ կոշիկներից յուրաքանչյուրը։

Դպրոցը հագեցած է նաև դիմահարդարման սրահով, որտեղ սաները սովորում են, թե ինչպես է պետք օգտվել գեղարարական միջոցներից, զբաղվել մաշկի խնամքով ու դեմքին համապատասխան շպար ընտրել, սակայն դպրոցի հնարավորություններն այսքանով չեն սահմանափակվում։

Այստեղ կա նաև լուսանկարչական ստուդիա, որի վարպետ լուսանկարիչները ոչ միայն լուսանկարում են տրանսգենդերների կերպարանափոխությունները, այլև սովորեցնում են նրան լուսանկարչական արվեստի որոշ նրբերանգներ։ Էլենն ասել է, որ իր սաների մեծ մասի համար ամենադժվարը դասը բարձրակրունկ կոշիկներով քայլելն է։ Նրանք կարողանում են քայլել դրանցով, սակայն նրանց քայլվածքն անմշակ ու անբնական է լինում։

Էլենի սաներից մեկը 48-ամյա Էլիսոն Հենիգենն է։ Նա արդեն մեկ տարի է, ինչ հաճախում է տրասնգենդերների դպրոց։ Նա իր օրվա մեծ մասն անցկացնում է որպես սովորական տղամարդ, ունի կին ու երեխաներ, սակայն նա այցելում է Էլիսոնին՝ դիմահարդարման բոլոր նրբությունները սովորելու ու սեթևեթ քայլվածք մշակելու։ Ամենազարմանալին այն է, որ այս մարդու կինը գիտի, որ իր ամուսինը հաճախում է տրանսգենդերների դպրոց։

Դասերի ավարտին ընկեր Էլենն իր սաների հետ միասին հաճախ ուղևորվում է ռեստորան, որտեղ նրանք խմում են սեռական ազատության կենացը։ Ինչ ասենք, հուսանք, որ այս դպրոցի սաները հինգերով կսովորեն այս յուրօրինակ կաճառում։