11:44 , 2 ապրիլ, 2015Իր հայտնի թոք-շոում հաղորդավար Էլլեն Դեջեներեսը հաճախ է մարդանց տալիս նվերներ ու մրցանակներ հովանավորների օգնությամբ:
Շոուի հաղորդումներից մեկի ժամանակ հրավիրել էր ցածր դասարանների ուսուցչուհի Սոնյա Ռոմերոն, որը աշխատում է Նյու Մեքսիկոյում՝ Ալբուկերկերում:
Քաղաքում շատ են անապահով ընտանիքների երեխաները, որոնք չեն ստանում համապատասխան խնամք: Շատերի համար մեծ խնդիր է աղքատությունը:

Ուսուցչուհին կրթության հարցին մոտենում է ոչ միայն գործնական տեսանկյունից, այլև անկեղծորեն սիրում ու հոգ է տանում իր ամեն մի աշակերտի մասին:
Դասից առաջ նա նախ՝ հարցնում է երեխաներին՝ արդյոք բոլորն են հաց կերել, արդյոք հարկավո՞ր չէ նրանից մեկին լվանալ ատամները կամ սանրել մազերը կամ գնել որևէ հագուստ:
Նա անգամ որդեգրել է երկու աշակերտի, որոնց պետք է ուղարկեին մանկատուն: Այդ անհավանական պատմությունը ստիպեց լացել հաղորդավարուհուն ու հանդիսատեսին:

Սա Սոնյան է, որը իր ամբողջ կյանքը նվիրել է ոչ միայն երեխաների դաստիարակությանը, այլև հոգ է տանում ու դաստիարակում նրանց
Տեսանյութը, որտեղ աշակերտները պատմում են այն մասին, թե ինչպես են շնորհակալ իրենց ուսուցչուհուն, հուզեց բոլորին

Հաղորդավարուհին կնոջը տվեց երկու չեք՝ յուրաքանչյուրը 10 հազար դոլար, որպեսզի նա մեկը ծախսի իր վրա, երկրորդը՝ երեխաների
Այս աշխարհին հարկավոր են այնպիսի ուսուցիչներ, ինչպիսին այս ամերիկուհին է: