Ծիրանի բերքն այս տարի առատ կլինի


10:16 , 2 ապրիլ, 2015

Aysor.am-ը գրում է.

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն այս տարի ծիրանի առատ բերք է ակնկալում: Ինչպես «Հայկական Ժամանակի» հետ զրույցում նշել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը՝ եթե մինչև ապրիլի 23-ը, 24-ը եղանակային անակնկալներ չլինեն, ապա ծիրանի բերքը առատ կլինի:

Ըստ փոխնախարարի՝ այս պահին որևէ վտանգ չկա, և ամբողջ մարտ ամսվա ընթացքում ծիրանի այգիներին որևէ բան չի վնասել, այդ թվում՝ երկու օր առաջ Երևանում, Էջմիածնի, Մասիսի, և Արտաշատի որոշ համայնքներում տեղի ունեցած կարկուտը:

«Փոքր պսակաթերթեր են թափվել, ինչ-որ բույլեր, բայց դրանք բացարձակապես բերքի վրա չեն կարող ազդեցություն ունենալ: Այս պահի դրությամբ եթե գնահատելու լինենք, մենք շատ բարձր բերքի ակնկալիք ունենք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: