09:54 , 2 ապրիլ, 2015Panorama.am-ը գրում է.
Թուրքիայի անվտանգության ուժերը 9-ը բրիտանացու են ձերբակալել, երբ նրանք փորձել են ապօրինի հատել Սիրիայի հետ սահմանը: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Բրիտանացիները ձերբակալվել են Հաթայ գավառում՝ սահմանի թուրքական կողմում: Առայժմ անհայտ է, թե որն է եղել սահմանը հատելու փորձի պատճառը: Հազարավոր արտասահմանցիներ մտել են Իսլամական պետության և այլ արմատական խմբավորումների մեջ, որոնք կռվում են Սիրիայում և Իրաքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ