Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը որդի կունենան. ԶԼՄ-ներ


09:16 , 2 ապրիլ, 2015

20150703-balenciaga-post1in.am-ը գրում է.

Աստղերի շրջանում բեյբի բումը շարունակվում է։ Միլա Յովովիչից ու Կոկո Ռոշայից էստաֆետան ստանձնել է Քիմ Քարդաշյանը։ Ինչպես հայտնում են օտարերկրյա աղբյուրները, հեռուստաաստղը հղի է երկրորդ երեխայով։

Սպասվում է, որ Քիմն ու ամուսինը՝ Քանյե Ուեսթը, որդի կունենան։ Նրանք գրեթե մոռացել էին այդ մասին, և հանկարծ… դա տեղի ունեցավ՝ ասել է աղբյուրը Hollywood Life պարբերականին։

Դեռևս հունվարին հաղորդվել էր հղիանալու Քիմի անհաջող փորձերի ու ընտանիքն ընդլայնելու ցանկության մասին։

Ի դեպ, օրերս հայտնի էր դարձել, որ հեռուստաաստղը կդառնա Selfie Awards արտասովոր մրցանակաբաշխության առաջին արարողության հաղորդավար։ Մրցանակաբաշխությունը կանցկացվի հունիսին։

Канье Уэст и Ким Кардашьян

Ким Кардашьян с дочерью Норт Уэст