Առաջիկա օրերի եղանակը Հայաստանում


09:17 , 2 ապրիլ, 2015
Հանրապետության տարածքում`

Ապրիլի 2-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

2-ի, 3-ի գիշերը և առավոտյան ժամերին՝ հյուսիսային շրջաններում, 4-ին՝ շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Քամին` արևմտյան` 3-8 մ/վրկ. արագությամբ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-ին կբարձրանա 3-4 աստիճանով, 4-ի ցերեկը, 5-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով, 5-ի ցերեկը և 6-ին նույնքան կբարձրանա:
 
Երևանում՝ 

Ապրիլի 2-ին, 3-ին, սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 5-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 


 Երևանի ապրիլի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`  26.00C (2001 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`      -2.50C (2003 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`  10.70C

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն