Մոլորակի ամենատարեց բնակչուհին Օբամային հրավիրել է իր ծննդյան 117-ամյակին


08:34 , 2 ապրիլ, 2015

460x1in.am-ը գրում է.

Արկանզաս նահանգի Կեմդեն քաղաք բնակչուհի Գերտրուդ Ուիվերը, ով նախօրեին դարձել է Երկրի ամենատարեց մարդը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հրավիրել է իր ծննդյան 117-ամյակին։

Նա հոբելյանը կնշի հուլիսի 4-ին, երբ ԱՄՆ-ում տոնվում է Անկախության օրը։

Ինչպես երեկ տեղեկացրել էինք՝ Ճապոնիայում 117 տարեկանում մահացել է Միսաո Օկավան։ Նրա մահից հետո Երկրի ամենատարեց մարդու տիտղոսն անցել է Գերտրուդ Ուիվերին։