«Հայկական ժամանակ». Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը պաշտոնանկ կարվի


07:05 , 2 ապրիլ, 2015

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

«ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում է Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի պաշտոնանկության մասին կառավարության որոշման նախագիծը: Ըստ այդմ՝ Հարությունյանը ագատվում է պաշտոնից «այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»:

Մեր ունեցած տեղեկություններով, Արամ Հարությունյանը նշանակվելու է Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահի պաշտոնում, որը թափուր է անցած տարվա նոյեմբերից ի վեր»,–գրում է թերթը։