05:32 , 2 ապրիլ, 2015
Lurer.com–ը գրում է.
«Թուրքական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը, որն իրականացնելիս էր եղել Ստամբուլ-Լիսաբոն չվերթը, ռումբի մասին ահազանգի պատճառով վերադարձել է Ստամբուլ, հայտնում է «Вести»-ն:
Օդանավակայանում ինքնաթիռի շրջակայքում անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել:
Սա վերջին 4 օրում տեղի ունեած 3-րդ նմանատիպ դեպքն է:
Ավելի վաղ Ստամբուլ-Սան Պաուլո չվերթն իրականացնող ինքնաթիռում «ռումբ» գրությամբ թուղթ էին գտել, ինչից հետո ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Կասաբլանկայում:
Նմանատիպ գրությամբ թուղթ էր հայտնաբերվել նաև Տոկիո թռչող ինքնաթիռում, ինչից հետո օդանավը դարձյալ արտակարգ վայրէջք էր կատարել, սակայն ոչինչ չէր հայտնաբերվել: