Դուբլինի օդանավակայանում երկու ինքնաթիռներ բախվել են միմյանց. Irish Times


03:57 , 2 ապրիլ, 2015

Lurer.com–ը գրում է.

Դուբլինի օդանավակայանում Ryanair ավիաընկերության երկու ինքնաթիռներ բախվել են միմյանց, գրում է The Irish Times-ը:

Ինքնաթիռներից մեկը պետք է թռչեր Խորվաթիայի Զադար, իսկ մյուսը` Շոտլանդիայի Էդինբուրգ:

Առկա տվյալների համաձայն` ինքնաթիռները գտնվել են թռիչքուղու վրա և պատրաստվել են թռիչքի, երբ մի օդանավը թևով դիպել է երկրորդ օդանավի պոչին:

Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների ծառայությունների ներկայացուցիչները, վիրավորների մասին տեղեկություն չկա: Ուղևորները լքել են ինքնաթիռները, հայտնել են Ryanair-ից: