Ի՞նչ կլինի, եթե քայլեք տաք լավայի վրայով (տեսանյութ)


03:27 , 2 ապրիլ, 2015

Երբ մենք ինչ–որ բան ենք լսում լավայի մասին, ապա միանգամից պատկերացնում ենք մի հրահեղուկ զանգված, որն իր ճանապարհին ամեն ինչ այրում ու կլանում է։ Բայց ի՞նչ կլինի, եթե մարդն ուղղակի որոշի քայլել դրա վրայով։

Ինչպես կտեսնեք տեսանյութում` լավայի զանգվածը հեղհեղուկ չէ, այլ թանձր է, այդ իսկ պատճառով մարդու կոշիկը միանգամից չի ընկղմվում դրա մեջ։

Բնականաբար, խորհուրդ չենք տալիս կրկնել այս փորձը, բայց դրա արդյունքը կարող եք տեսնել ներքևում։