NASA-ն «թռչող ափսեի» փորձարկում է պատրաստում Մարսի վրա վայրէջքի համար


02:23 , 2 ապրիլ, 2015

Lurer.com–ը գրում է.

NASA-ն հունիսին կանցկացնի Low-Density Supersonic Decelerator (LDSD) ապարատի երկրորդ փորձարկումը, ապարատ, որը նախատեսված է Մարսի վրա բեռնատար և օդաչուավոր տիեզերանավերի ապագա վայրէջքների համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

LDSD տիեզերական ապարատն արտաքուստ հիշեցնում է թռչող ափսե այն տեսքով, որով այն ընդունված է պատկերել մուլտֆիլմերում և կինոյում: Սկավառակաձև ապարատը հանդերձված է փչովի «գոտիով» և վիթխարի պարաշյուտով: Ապարատի թեստային թռիչքը նախատեսված է հունիսի առաջին կեսին, բայց ստույգ ժամկետն, ինչպես մարտի 31-ին հայտնել են առաքելության ներկայացուցիչները, կախված կլինի եղանակային պայմաններիրց: Մասնագետները հուսով են, որ փորձարկումը կհաջողվի անցկացնել հունիսի 2-ից մինչև 12-ն ընկած ժամանակաատվածում:

Ապարատը Կաուայի հավայան կղզու Խաղաղօվկիանոսյան հրթիռային բազայից 37 կիլոմետր կբարձրանա օդապարիկի միջոցով: Այնուհետև հրթիռային շարժիչն ապարատին կտա գերձայնային արագություն և, հասնելով Երկրի մակերևույթից 55 կիլոմետր բարձրության՝ LDSD կսկսի իջնել փչովի «գոտու» միջոցով, որը փչվում է ապարատի իջնելու պահին և, ստեղծողների մտահղացմամբ, պլանավորման հնարավորություն է ապահովում Մարսի լիցքաթափված մթնոլորտում վայրէջքի ժամանակ: NASA-ի հաշվարկներով՝ թեստը կտևի շուրջ 4,5 ժամ, ինչից հետո ապարատը վայրէջք կկատարի Խաղաղ օվկիանոսում՝ Հավայան արշիպելագի շրանում:

LDSD թռչող ափսեի առաջին համանման փորձարկումը կայացել է անցյալ տարվա հունիսի վերջին: