Իսլանդիան կարող է լինել ջրի տակ անցած մայրցամաքի մի մասը, կարծում են նորվեգացի գիտնականները


01:29 , 2 ապրիլ, 2015

1in.am–ը գրում է.

3982432

Իսլանդիայի հարավ-արևելյան մասը գտնվում է տասնյակ միլիոնավոր տարիներ առաջ ջրի տակն անցած միկրոմայրցամաքի վրա: Նման վարկած է նեկայացրել Օսլոյի համալսարանի պրոֆեսոր Թրոնդ Տուրսվիկը, գրում է TASS-ը:

«Կղզու երկրաբանական կառուցվածքը չի համապատասխանում Իսլանդիայի այլ շրջանների բնութագրի հետ,- հայտարարել է Տուրսվիկը: -Դրանից բացի, երկրակեղևն այնտեղ զգալիորեն ավելի հաստ է, քան կղզու յուրաքանչյուր այլ վայրում: Դա ցույց է տալիս, որ Իսլանդիայի երկրակեղևի տակ ինչ որ բան կա»,- ասում է Տուրսվիկը:

Տուրսվիկի եզրահանգումները հիմնված են այն փաստի վրա, որ մագման, որը ժայթքում է Էրայֆայոկուդլ հրաբուխը, մեծ քանակությամբ իզոտիպեր է պարունակում, որոնք սովորաբար մայրցամաքային կեղևում են լինում: Իսկ, քանի որ Իսլանդիան այլ մայրցամաքների հետ համեմատած բավականին երիտասարդ է, ապա դա առաջ քաշված վարկածի ծանրակշիռ ապացույց է հանդիսանում: