00:48 , 2 ապրիլ, 2015Shamshyan.com-ը գրում է․
Երեկ՝ մարտի 31-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 4 տասնյակից ավելի տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ, չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական, չարամտորեն խախտել են երթևեկության կանոնները, մեքենաների վրա էլ տեղադրել են գերձայնային ազդանշաններ (դռիկներ) ու փոխարինված համարանիշներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բոլոր օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր:
Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը հորդորում է վարորդներին, որ չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, մեքենաները չվարեն ոչ սթափ վիճակում,հակառակ դեպքում, անկախ նրանց զբաղեցրած դիրքից, պաշտոնից՝ պատասխանատվության են ենթարկվելու՝ օրենքի ողջ խստությամբ: