Ինչպես բուժել բերանի ստոմատիտը


00:29 , 2 ապրիլ, 2015

Ինչպես բուժել բերանի ստոմատիտը168.am-ը գրում է․

Ստոմատիտը բերանի խոռոչի ամենատարածված հիվանդություններից է, որն ի հայտ է գալիս մարդկանց մեծ մասի մոտ:

Ստոմատիտն ի հայտ է գալիս հիմնականում 10-19 տարեկան երիտասարդների մոտ, սակայն հազվադեպ է առաջանում 45-ն անց մարդկանց մոտ:

Ստոմատիտի պատճառներն են

Ալերգիա

Սակավարյունություն

Իմունիտետի թուլացում:

Ձեզ ենք ներկայացնում մի քանի միջոց, որոնք կօգնեն բուժելու այն:

Սոդա- Սոդան պետք է խառնել ջրով՝ մինչև խյուս ստանալը: Ստացված զանգվածը տարածեք վնասված հատվածներին և թողեք մնա 20 րոպե, այնուհետև լվացեք ջրով:

Այս գործողությունն արվում է ուտելուց առաջ, որպեսզի թեթևացնեք սննդի պատճառած ցավը: 2 թ/գ սոդան խառնեք մեկ բաժակ ջրով և ուտելուց հետո ողողեք բերանի խոռոչը: Այսպես դուք կպաշտպանեք ձեր բերանի խոռոչը տարբեր բակտերիաներից:

Սոխ- Սոխն ունի հականեխիչ հատկանիշ: Խմեք սոխի հյութ, որը կարող եք ստանալ՝ աղալով կամ ճզմելով, վնասվածքի վրա բամբակով կամ մատով տարածեք հյութը: Կատարեք սա մի քանի անգամ:

Ջրածնի պերօքսիդ- Այս քիմիական տարրն ունի սպիտակեցնող հատկանիշ, բայց երբ լուծում ենք ջրում, այն դառնում է հրաշալի հակաբորբոքային միջոց: Շատ կարևոր է օգտագործել 3% ջրածնի պերօքսիդ ստոմատիտը բուժելու համար:

Թեյի փաթեթներ- Օգտագործեք սառեցրած թեյի փաթեթները, որոնք պարունակում են տանիններ՝ ցավերը մեղմելու համար:

Ռեհան- Ծամելով ռեհանի տերևներ՝ կարող եք կանխարգելել բերանի խոռոչի տարբեր բորբոքումներ:

Սալորի հյութ- Ապացուցված է, որ սալորի բաղադրության մեջ առկա ակտիվ բաղադրիչները պայքարում են բերանի խոռոչի ինֆեկցիաների դեմ: Պետք է օգտագործել միայն թարմ քամած սալորի հյութը: